Սլովենիայում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչեւ 60 կգ քաշային կարգում հանդես եկող Դավիթ Ղազարյանը իր առաջին հանդիպման ընթացքում մրցելով Ադրբեջանը ներկայացնող Մաիր Ջաֆարլիի հետ, հաղթանակ է տոնել: Հայ մարզիկը պարտության է մատնել նաեւ վրացի ձյուդոյիստին: 3-րդ գոտեմարտում Ղազարյանը պարտվել է հույնին, այնուհետեւ վստահորեն առավելության է հասել Իսրայելի եւ Իտալիայի ներկայացուցիչների նկատմամբ եւ զբաղեցրել 3-րդ տեղը` արժանանալով բրոնզե պարգեւի:
50 կգ քաշային կարգում հանդես եկող Գարիկ Հարությունյանը պարտվել է երկրորդ գոտեմարտում եւ դուրս է մնացել պայքարից: 50 կգ քաշային կարգում Դավիթ Նիկողոսյանին նույնպես չի հաջողվել հաղթահարել մեկնարկային փուլի արգելքը: Աղջիկների մրցաշարում մինչեւ 48 կգ քաշային կարգում անհաջողության է մատնվել Երջանիկ Կարապետյանը:
Վաղը մրցագորգ դուրս կգա Հայաստանի հավաքականի վերջին ներկայացուցիչը` մինչեւ 81 կգ քաշային Արման Սողոմոնյանը:



















