2050 թվականին Եվրոպայի յուրաքանչյուր 5-րդ բնակիչը մահմեդական է լինելու: Նման եզրակացության են եկել ամերիկյան միգրացիոն քաղաքականության ինստիտուտի մասնագետները, գրում է բրիտանական «The Daily Mail»-ը:
Ներկայումս մահմեդականները կազմում են Եվրոպայի բնակչության ընդամենը 5 տոկոսը, սակայն 2050 թվականին այդ ցուցանիշը կհասնի 20 տոկոսի, իսկ Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում եւ Նիդերլանդներում այն էլ ավելի բարձր կլինի:
Սրա պատճառը ԵՄ անդամ երկրների բնիկ ժողովուրդների ծնելիության ցածր մակարդակն է եւ մահմեդական երկրներից այստեղ ժամանածների շրջանում ծնելիության բարձր մակարդակը:
Բացի այդ, վերջին հաշվարկներով, տարեկան ԵՄ անդամ երկրներ են ժամանում մինչեւ 2 միլիոն մարդիկ, որոնց մեծ մասը մահմեդական երկրներից են:



















