Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում  գիշերը  PKK-ի զինյալների հետ սկիզբ առած բախումների ընթացքում սպանված 8 թուրք զինվորականներից հետո եւս 2 հոգի ականի պայթյունից են զոհվել։

Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության տարածած տեղեկության համաձայն,  PKK-ի զինյալների դեմ գործողությունների իրականացման ընթացքում եւս 2 թուրք զինվորական հայտնվել են ականապատ տարածքում եւ պայթյունի հետեւանքով զոհվել։

Նշենք, որ քուրդ զինյալները հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը՝ ժամը 2-ին,  տարբեր կետերից համաժամանակյա հարձակում են կազմակերպել  Շեմդինլիի շրջանում տեղակայված թուրքական զինված ուժերի զորամասի վրա։