Պակիստանի Լահոր քաղաքում մզկիթից տանիքի փլուզման հետեւանքով 9 մարդ է զոհվել: Եւս մոտ 40 մարդ մնում են փլատակների տակ: Տեղի բնակիչներն օգնում են փրկարարներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մզկիթը գտնվում է քաղաքի խիտ բնակեցված շրջանում, որտեղ շատ նեղ են փողոցները, ինչը դժվարացնում են փրկարարական աշխատանքները: Անհրաժեշտ տեխնիկան չի կարողանում հասնել դեպքի վայր: