Լեհաստանում հունիսի 19-ին՝ նախագահական ընտրություններից առաջ, «լռության օր» է հայտարարված։ Արգելվել են բոլոր տեսակի քարոզչությունները, սոցհարցումների անցկացումը, թեկնածուների վարկանիշերի հրապարակումը եւ նրանց ծրագրերի քննարկումները։
Նախագահի գլխավոր թեկնածուներ են համարվում ներկայումս նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Բրոնիսլավ Կոմորովսկին եւ «Օրենք եւ արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին, հայտնում է ռուսական «Մայակը» ռադիոկայանը։
Եթե ընտրությունների առաջին փուլում թեկնածուներից ոչ ոք չհավաքի 50 տոկոսից ավել ձայներ, ապա երկու շաբաթ անց՝ հուլիսի 4-ին, կանցկացվի երկրորդ փուլը։




























