Е խումբ, 2-րդ տուր

19 հունիսի, Դուրբան, Մոզես Մաբիդա ստադիոն

Մրցավար` Էկտոր Բալդասի (Արգենտինա)

Սնեյդեր, 53 (1:0)

- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը

Հոլանդիայի հավաքականը, խնայելով ուժերը, մեծ ջանք չգործադրելով, երկրորդ տուրի խաղում նվազագույն հաշվով առավելության հասավ Ճապոնիայի ֆուտբոլիստների նկատմամբ եւ լուծեց 1/8-րդ եզրափակիչ դուրս գալու խնդիրը:

Ճապոնիայի հետ հանդիպման հաշիվը բացվեց միայն երկրորդ խաղակեսում: 53-րդ րոպեին մոտ 25 մետրից չափազանց ուժեղ հարվածով Կավասիմայի դարպասը գրավեց Սնեյդերը:

Այս խմբում երկրորդ տուրը կավարտվի այսօր, 23:30-ին մեկնարկելիք Կամերուն - Դանիա խաղով:

E խումբ      Խ       Հ       Ո        Պ         Գ       Մ

Հոլանդիա        2          1          0          0           3-0        6

Ճապոնիա        2          1          0          1           1-0        3

Կամերուն        1          0          0          1           0-1        0

Դանիա             1          0          0          1           0-2        0