«Sony Music»-ը Կոմիտասի 145-ամյակին նվիրված սկավառակ կթողարկի: Այդ մասին խորհրդարանում սեպտեմբերի 10-ին հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ սկավառակում կընդգրկվեն նշանավոր կոմպոզիտորի առավել արժեքավոր ստեղծագործությունների կատարումները: Սկավառակին կից կլինի գրքույկ լուսանկարներով եւ մեկնաբանություններով: Թվաքանակի մի մասը նախատեսված կլինի դասական երաժշտության օտարազգի սիրահարների համար:
Մեկ այլ կարեւոր ծրագիր, որն իրագործվելու այս տարի, Կոմիտասի ինստիտուտ թանգարանի բացումն է: Շենքի շինարարությունն արդեն գրեթե ավարտված է, այժմ առանձին աշխատանքներ են տարվում հավելե է Պողոսյանը: «Մեծն Կոմիտասի անունը միշտ մեր ուշադրության կենտրոնում է: Նրա ժառանգության պահպանությունն ու տարածումը մեր կարեւորագույն խնդիրներից մեկն է»,- հավելել է նա:





























