Ջերմուկում մոծակների ոչնչացմանն ուղղված միջոցառումների կարիք չկա: Այդ մասին սեպտեմբերի 10-ին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նրա խոսքով՝ նախարարության մոնիթորինգի արդյունքների համաձայն հանգել են եզրակացության, որ այս տարի նման միջոցառումների կարիք չկա:
«Մոծակները կարող են ոմանց խայթել, ոմանց կխղճան: Ինչ-որ մեկի մաշկը նուրբ է, ոմանք սովորել են: Սակայն մենք դատում ենք ոչ թե ըստ առանձին կարծիքների, այլ ըստ մոնիթորինգի: Սակայն եթե տեսնում ենք, որ մոծակները լուրջ անհանգստացնում են զբոսաշրջիկներին, մենք բյուջեից գումար ենք ծախսում նրանց դեմ պայքարի համար»,- հայտարարել է նախարարը:
Նշենք, որ Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար ծրագրվում էր հատկացնել 4 մլն 576 հազար դրամ (11 հազար դոլար՝ խմբ.), որն արդյունքում հաջողվել է խնայել:





























