Եվրասիական ինտեգրումը խնդիրներ չի առաջացնի Վրաստանի հետ Հայաստանի առեւտրային հարցերում: Այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նաեւ հավելեց, որ առեւտրում այժմյան ստատուս-քվոյի պահպանումը բխում է նաեւ հենց Վրաստանի շահերից:

«Մեր տնտեսական կապերը հարկավոր են ոչ միայն մեզ, այլ նաեւ Վրաստանին: Եվ նրանք շահագրգռված են, որ մեզ հետ առեւտրային հարաբերություններ ունեցող իրենց սուբյեկտները խոչընդոտների չհանդիպեն եւ հանգիստ վաստակեն»,- նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ Վրաստանի հետ ազատ առեւտրի պահպանման անհրաժեշտության մասին (չնայած ինտեգրման տարբեր ուղիներին) տարբեր ժամանակներում հայտարարել են ե՛ւ Հայաստանի կառավարության ներկայացուցիչները, ե՛ւ Վրաստանի դեսպանը: