Աշխարհի առաջնության 10-րդ օրը 16:30-ին կբացեն F խմբում հանդես եկող Սլովակիայի և Պարագվայի հավաքականները: Պարագվայցիները դեռ երբևէ աշխարհի առաջնություններում անցկացրած 12 հանդիպումներում չեն հաղթել եվրոպական թիմի: Հարավամերիկացիներն այդ միտումը կարող են փոխել Սլովակիայի հետ խաղում:
Իրավիճակն այս խմբում ամենախճճվածն է: Առաջին հանդիպումներն ավարտվեցին նույն` 1:1 հաշվով: Եթե Պարագվային բավարարեց աշխարհի չեմպիոն Իտալիայից կորզած երկու միավորը, Սլովակները նորզելանդացիներից գնդակ բաց թողեցին ավելացված երրորդ րոպեին:
Ավելի լավ վիճակում է գտնվում Պարագվայի հավաքականը, որին այսօրվա խաղում կբավարարի նաև ոչ ոքին: Երրորդ տուրում Պարագվայը խաղում է Նոր Զելանդիայի, իսկ սլովակներին ծանր փորձություն է սպասվում Իտալիայի հետ խաղում:
Բուքմեքերների կանխատեսումը. Սլովակիայի հաղթանակ` 3.90, ոչ ոքի` 3.15, Պարագվայի հաղթանակ` 1.98:
| F խումբ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ |
| Իտալիա | 1 | 0 | 1 | 0 | 1-1 | 1 |
| Ն.Զելանդիա | 1 | 0 | 1 | 0 | 1-1 | 1 |
| Պարագվայ | 1 | 0 | 1 | 0 | 1-1 | 1 |
| Սլովակիա | 1 | 0 | 1 | 0 | 1-1 | 1 |



























