Հոնկոնգն իր պատմության մեջ առաջին անգամ 1 մլրդ դոլարի իսլամական արժեթղթեր է թողարկել, որոնք համապատասխանում են ներդրումների մահմեդական սկզբունքներին եւ շարիաթի կանոններին: Այս մասին հայտարարել է Չինաստանի Հատուկ վարչական այդ շրջանի Կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող Արժութային-ֆինանսական վարչությունը:

Ըստ «ՓՐԱՅՄ»-ի, արժեթղթերը 5 տարվա ժամկետ ունեն: Դրանց եկամտաբերությունը կազմում է 2.005%:

Խոսքն իսլամական արժեթղթերի մասին է, որոնք հայտնի են արաբական «սուկուկ» անվանումով: Դրանք հնարավորություն են ընձեռում ներդրումներ կատարել՝ չխախտելով շարիաթի կանոնները, որոնք արգելում են դրամական միջոցների ներդրումից տոկոս ստանալ: Դրա փոխարեն ներդրողները կարող են մասնաբաժին պահանջել եկամուտից, որը ստացվում է արժեթղթերի տեսքով ակտիվների օգտագործման արդյունքում: Այս դեպքում նման արժեթղթերի դերում երկու կոմերցիոն շենքեր են, որոնք Հոնկոնգում տրվում են վարձույթով:

Թողարկված արժեթղթերի հանդեպ մեր հետաքրքրություն է առաջացել. պահանջարկը 4.7 անգամ գերազանցել է առաջարկը: Նախաձեռնությանն աջակցել են 120 միջազգային ինստիտուցիոնալ ներդրողներ, որոնց մեծ մասն Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից են: