F խումբ, 2-րդ տուր
20 հունիսի, Բլումֆոնտեյն, Ֆրի Սթեյթ ստադիոն
Մրցավար` Էդի Մայլեթ (Սեյշելյան կղզիներ)
Վերա, 26 (0:1), Ռիվերոս, 85 (0:2)
Պարագվայի հավաքականը, 2:0 հաշվով առավելության հասնելով Սլովակիայի ֆուտբոլիստների նկատմամբ, 4 միավորով գլխավորեց F խմբի մրցաշարային աղյուսակը:
26-րդ րոպեին Բարիոսան գնդակն ուղարկեց 11 մետրանոցի նշակետի մոտ, որտեղ Էնրիկե Վերան հաղթող դուրս եկավ Դյուրիցայի ու Սալատայի հետ պայքարում եւ մեկ հպումով գրավեց Մուխայի դարպասը:
85-րդ րոպեին Ռիվերոսը տուգանային հրապարակի գծից կատարած հարվածով կրկնապատկեց հաշիվը:
| F խումբ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ |
| Պարագվայ | 2 | 1 | 1 | 0 | 3-1 | 4 |
| Իտալիա | 1 | 0 | 1 | 0 | 1-1 | 1 |
| Ն.Զելանդիա | 1 | 0 | 1 | 0 | 1-1 | 1 |
| Սլովակիա | 2 | 0 | 1 | 1 | 1-3 | 1 |



























