F խումբ, 2-րդ տուր
20 հունիսի, Նելսփրեյթ, Մբոմբելա ստադիոն
Մրցավար` Կարլոս Բատրես (Գվատեմալա)
Սմելց, 7 (0:1), Յակվինտա, 29 (1:1, 11մ)
Աշխարհի չեմպիոն իտալացիները ձախողեցին նաեւ երկրորդ հանդիպումը: Հաղթել Նոր Զելանդիայի հավաքականին Մարչելո Լիպիի ֆուտբոլիստներն այդպես էլ չկարողացան: Խփելով արագ գոլ` նորզելանդացիներն անձնուրաց պաշտպանվում էին, եւ, եթե չլիներ 11 մետրանոցը, ապա, հնարավոր է, կայանար աշխարհի առաջնությունների խոշորագույն սենսացիան: Թեեւ ոչ-ոքի արդյունքը պակաս սենսացիոն չէ:
Հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին: Գրեթե խաղադաշտի կենտրոնից կատարած տուգանայինից հետո գնդակը դիպավ Իտալիայի թիմի ավագ Կանավարոյին եւ հայտնվեց Սմելցի մոտ, որը մոտ տարածությունից գրավեց Բուֆոնի տեղը զբաղեցրած Մարկետիի դարպասը:
29-րդ րոպեին Սմիթը սեփական տուգանային հրապարակում գցեց Դե Ռոսիին եւ ստացավ դեղին քարտ: Իսկ 11 մետրանոցը դիպուկ իրացրեց Յակվինտան: Իտալիան ավելին անել չկարողացավ:
| F խումբ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ |
| Պարագվայ | 2 | 1 | 1 | 0 | 3-1 | 4 |
| Իտալիա | 2 | 0 | 2 | 0 | 2-2 | 2 |
| Ն.Զելանդիա | 2 | 0 | 2 | 0 | 2-2 | 2 |
| Սլովակիա | 2 | 0 | 1 | 1 | 1-3 | 1 |



























