Այսօրվա կենտրոնական հանդիպումը տեղի կունենա 23:30-ին: G խմբում կմրցեն Բրազիլիայի և Կոտ դ’Իվուարի հավաքականները: Պատրաստ է առաջին րոպեներից խաղադաշտ դուրս գալ աֆրիկացիների առաջատար Դիդյե Դրոգբան:

Առաջին տուրում Կոտ դ’Իվուարը 0:0 խաղաց Պորտուգալիայի հետ, իսկ Բրազիլիան մեծ դժվարությամբ հաղթեց Հյուսիսային Կորեային: Այնպես որ հաղթանակի դեպքում բրազիլացիները գործնականում կապահովեն ուղեգիրը հաջորդ փուլ:

Բուքմեյքերների կանխատեսում. Բրազիլիայի հաղթանակ` 1.62, ոչ ոքի` 3.50, Կոտ դ’Իվուարի հաղթանակ` 5.70:

 

G խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Բրազիլիա 1 1 0 0 2-1 3
Կոտ դ’Իվուար 1 0 1 0 0-0 1
Պորտուգալիա 1 0 1 0 0-0 1
ԿԺԴՀ 1 0 0 1 1-2 0