Լոնդոնում հունիսի 21-ին մեկնարկում է թենիսի Ուիմբլդոնի մրցաշարը՝ «Մեծ սաղավարտի» շարքի երրորդ մրցաշարը: Դա աշխարհում թենիսի ամենահին մրցաշարերից է: Առաջին մրցաշարն անցկացվել է 1877թ. Ուիմբլդոնի լաուն-թենիսի եւ կրիկետի ակումբի դաշտերում:

Ուիմբլդոնի մրցանակային ֆոնդը 1968թ. համեմատությամբ աճել է 525 անգամ: 42 տարի առաջ մրցաշարի հիմնադրամը կազմում էր 26,15 հազար ֆունտ, այս անգամ թենիսիստները վիճարկում են 13,725 մլն ֆունտ:

Եթե անցած տարի հաղթողները ստանում էին 850-հազարական ֆունտ, այս տարի ստանալու են 1 մլն ֆունտ: Առաջին տուրում պարտության համար թենիսիստը ստանալու է 11,25 հազար ֆունտ: