Ջերմուկում մեկնարկած շախմատի «Գրան Պրի» շարքի 5-րդ մրցաշարում տեղի են ունեցել առաջին տուրի պարտիաները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել ուկրաինացի Իվանչուկի հետ, ով վերջին շրջանում անհաջող է հանդես գալիս տարբեր մրցաշարերում և սովորաբար հայտնվում է հետնապահի դերում: Ոչ ոքի արդյունքով է ավարտվել նաեւ Վլադիմիր Հակոբյան-Ալեքսեեւ պարտիան:

Մյուս պարտիաներում հունգարացի Պետեր Լեկոն սևերով պարտության է մատնել Էռնեստո Ինարկիևին, Իսկ Իվան Չեպարինովն առավելության հասել Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ: Մնացած հանդիպումներում` Կամսկի-Բակրո, Կասիմժանով-Կարյակին եւ Գելֆանդ-Էլյանով, արձանագրվել է ոչ-ոքի արդյունք: Առաջին տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են մեկական միավոր ունեցող Լեկոն ու Չեպարինովը:

Երկրորդ տուրում Արոնյանը կհանդիպի Ալեքսեեւին, իսկ Հակոբյանը` Չեպարինովի հետ: