Մոսկվայի հյուսիսում հանգստյան օրերին կրակոցներով ուղեկցվող զանգվածային  ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նրանում մասնակցել են հիմնականում Դաղստանի եւ Չեչնիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Վրաստանի քաղաքացիներ։ Ավելի ուշ պարզվել է, որ դա միմյանց հետ հաշվեհարդար տեսնելու հարց չի եղել, այլ՝ Արեւմտյան Դեգունինոյի եւ Կովկասի քաղաքացիների միջեւ բախում։

Ծեծկռտուքի ընթացքում երեք մարդ վնասվածքներ է ստացել. նրանք հոսպիտալացվել են։ Ոստիկանները ձերբակալել են 19 կովկասցիների։ Հարցաքննությունից  հետո նրանք բոլորն էլ ազատ են արձակվել։