Հունիսի 21-ը բուժաշխատողների մասնագիտական տոնն է: Այս առթիվ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը ոչ միայն շնորհավորական ուղերձ է հղել, այլեւ բարեխիղճ, անմնացորդ աշխատանքի համար շուրջ  40 բուժաշխատողների պարգեւատրել է պատվոգրերով: Այս մասին NEWS.am-ին փոխանցեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Նախարարի պատվոգրերին են արժանացել մասնավորապես այն բուժաշխատողները,  որոնք H1N1 համաճարակի ժամանակ գիշերուզօր անձնվեր աշխատել են:  Նշենք, որ այս տոնը նշվում է հետխորհրդային բոլոր երկրներում: