Հունիսի 19-ին, ժամը 5.40-ին «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի կամրջից մարդ է նետվել, ընկել կամրջի տակ գտնվող տնակի տանիքին, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից, ժամը 05.45-ին դեպքի վայր է մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Ժամը 06.20-ին փրկարարները տանիքից իջեցրել են Գյումրի քաղաքի բնակչուհի, 25-ամյա Կարինե Ավդալյանին եւ հանձնել շտապօգնության բրիգադին:
Կ. Ավդալյանը տեղափոխվել է Գյումրիի Գյուլպենկյան հիվանդանոց: Նախնական տվյալներով՝ տուժածն ստացել է ողնաշարի վնասվածք:


























