Սեպտեմբերի 15-18-ին Սթրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի լիագումար նիստի ընթացքում կքննարկվեն Ադրբեջանի իրավապաշտպանների նկատմամբ հետապնդումները:

Լիագումար նիստի ընթացքում կքննարկվի Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության մասին ԵՄ-ի ամենամյա զեկույցը:

Մասնավորապես, պատգամավորները կքննարկեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Բուրունդիում, Բանգլադեշում  եւ Ադրբեջանում:

Ադրբեջանի իրավապաշտպանների հետապնդումներիվերաբերյալ դեբատներ եւ քվեարկություն կանցկացվեն: