«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված, հունիսի 22-ին ժամը 11-ից մինչեւ հունիսի 23-ը ժամը 11-ը կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի 11 եւ 15 թաղամասերի ջրամատակարարումը, իսկ Ռշտունի փողոցի եւ նրբանցքների, Շիրազ, Մարտիրոսյան, Արա Սարգսյան, Գր.Զոհրաբ, Խ.Խաչատրյան, Մելիքյան, Միրաքյան, Լենինականի, Չուխաջյան, Սպորտի, Թերլեմեզյան փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը կիրականացվի ժամանակացույցի խախտումներով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


























