Պետեկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հայաստանի խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 61,5 մլրդ դրամի հարկ, ինչը 11.5 %-ով ավելին է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Արտահանման ծավալները նշված ժամանակահատվածում կազմել են  245,2 մլրդ դրամ, իսկ ներմուծումը՝ 81,4 մլրդ դրամ: Ընդ որում, անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ,  արտահանումն ավելացել է  51,5 %-ով, իսկ ներմուծումը՝ 86,2%:

Այս տարա հունվար-մարտ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետբյուջե մտած հարկերի  ընդհանուր գումարն ավելացել է 13%-ով, այդ թվում ԱԱՀ-ն՝ 29,8%, շահութահարկը՝ 42,9%: Դրա հետ մեկ տեղ 13,2%-ով նվազել են պետբյուջեի այն եկամուտները, որոնք առաջանում են ընկերության շահույթից:

Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում հավաքագրված հարկերը եւ պարտադիր հարկումները կազմել են  61,5 մլրդ դրամ,  այդ թվում ԱԱՀ՝ 18,8, եկամտահարկ՝ 16,2 դրամ,  շահութահարկ՝ գրեթե 8,9 մլրդ դրամ:

Պարտադիր հարկումները սոցապահովության ոլորտում խոշորագույն հարկատուներից այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 9,8  մլրդ դրամ , ինչը նախորդ տարվա համեմատ 8,7%-ով ավել է։

Սրա հետ մեկտեղ՝  344 խոշոր հարկատունների գերվճարները ապրիլ ամսվա դրությամբ, կազմել են ընդհանուր առմամբ 63,4 մլրդ դրամ, որից 43,9 մլրդ դրամը կազմում է ԱԱՀ-ն: