«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Beeline երկրներ» ծառայության մեկնարկի մասին: Գտնվելով Վրաստանի տարածքում «Мобител» ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվողները  հնարավորություն ունեն ստանալու եւ կատարելու զանգեր Վրաստան եւ Հայաստան միասնական գնով. այն է 69 դրամ մեկ րոպե խոսակցության համար:

«Beeline երկրներ» ծառայությունը գործում է մինչեւ 2010 թ.-ի սեպտեմբերի 16-ը:  Նախապես ակտվիցնելով ռոումինգը` եւ հետվճարային, եւ կանխավճարային համակարգի բաժանորդները հնարավորություն ունեն օգտվել այս ծառայությունից: Ելքային զանգերի դեպքում միասնական տարիֆը գործում է Վրաստանի եւ Հայաստանի ֆիքսված եւ բջջային օպերատորների բոլոր հեռախոսահամարների համար:

«Մեր հայրենակիցների համար Վրաստանը սիրված հանգստյան վայրերից մեկն է: Հաշվի առնելով այդ հանգամանքը` «ԱրմենՏել» ընկերությունը ռոումինգում գտնվող իր բաժանորդներին առաջարկում է բացառիկ ցածր գներ «Beeline երկրներ» ծառայության շրջանակում: Միասնական օպերատորի կողմից տրամադրվող սեզոնային զեղչերը թույլ են տալիս ընդունել եւ կատարել զանգեր Վրաստանի եւ Հայաստանի ցանկացած հեռախոսահամարին` չմտածելով տարֆիկիցման տարբերության եւ լրացուցիչ ծախսերի մասին»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Beeline երկրներ» ծառայության ակտիվացումը անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունը ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ: