Երեւանի Բաղրամյան պողոտայի եւ Պռոշյան փողոցի խաչմերուկում, սեպտեմբերի 15-ին, ժամը 15.30-ին, իրար են բախվել «Միցուբիշի Պաջերո» եւ «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես Ե-320»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: