Ոստիկանության Էրեբունու բաժնում, սեպտեմբերի 15-ին, ժամը 20.55-ին, հաղորդում է ստացվել, որ մի քաղաքացի Սարի-Թաղի կամրջի մոտ զենք է թողնում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Մ. Խորենացու 156 եւ 158 հասցեների հատման խաչմերուկի մոտ` կամրջի տակ, հայտնաբերել է պարկ, որում առկա էր նռնակի 3 պայթուցիչ, «ՌԳԴ» տեսակի 3 նռնակ, ծխագլանակ եւ ողորկափող, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, կարճեցված փողով առանց համարի որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























