Ուկրաինան պետք է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կյանքի կոչի մինչեւ  2017թ., կառավարության նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխանցում է ՈՒՆՆ-ն:

«Մենք բավական հանդուգն ժամկետ ենք նախանշել՝ մինչեւ 2017թ. համաձայնագիրը պետք է ամբողջությամբ կյանքի կոչվի», - ընդգծել է նա:

«Ինչո՞ւ այսքան սեղմ ժամկետներ: Որովհետեւ մեզ համար խիստ կարեւոր է  իրագործել համաձայնագիրը, ուկրաինական օրենսդրությունը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին եւ ցույց տալ, որ Ուկրաինան համապատասխանում է ԵՄ կանոններին»,- բացատրել է կառավարության ղեկավարը: