ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն որոշել է դադարեցնել իր այցը Ադրբեջան՝ Խոշտանգումների կանխարգելման համաձայնագրով (որի անդամ է նաեւ Ադրբեջանը) ֆակուլտատաիվ արձանագրությանը համապատասխան իր մանդատի իրականացման ժամանակ ի հայտ եկած խոչընդոտների պատճառով:

Ենթակոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ պատվիրակության անդամները կալանավայրեր այցելությունների թույլտվություն չեն ստացել:

Ադրբեջանի կողմից պարտավորությունների լուրջ խախտումների արդյունքում պատվիրակությունը եկել է եզրահանգման, որ սեպտեմբերի 8-17-ը նախատեսված այցի ամբողջականությունը այն աստիճան է վարկաբեկվել, որ ուղեւորությունը անհրաժեշտ է դադարեցնել:

Պատվիրակության անդամներն իրենց աշխատանքը դադարեցրել են սեպտեմբերի 14-ին, սակայն որոշ անդամներ մնացել են Ադրբեջանում որպեսզի ադրբեջանի իշխանությունների հետ հետագա փոխգործակցության ձեռք բերեն: Ենթակոմիտեն Ադրբեջանին կոչ է անում հավատարիմ մնալ իր միջազգային պարտավորություններին եւ կառուցողական երկխոսություն հաստատել խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի հետ: