Սեպտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Սարյան փողոցի եւ Մաշտոցի պողոտայի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 60-ամյա տղամարդու եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 12.20-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ եւ 6-ամյա տղայի, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.20-ին, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կասյան փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 48-ամյա երկու կանանց, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները սեպտեմբերի 16-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 67-ամյա տղամարդու, որը հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 19.07-ին, «Լեքսուս RX 330» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի մոտ վրաերթի է ենթարկել իր 13-ամյա թոռանը` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:





























