Ուրուգվայահայ ծանրամարտիկ Ալեն Ալայանը Ուրուգվայի նոր ռեկորդ է սահմանել` պոկում վարժությունում բարձրացնելով 159 կիլոգրամ:

Ալայանը նշել է, որ այս հաղթանակից հետո հնարավորություն է ստացել սեպտեմբերին մասնակցել ծանրամարտի աշխարհի առաջնությանը, որը տեղի է ունենալու Թուրքիայի Անթալիա քաղաքում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, առաջնությանը նախապատրաստվելու նպատակով ծանրամարտիկը շուտով ժամանելու է Հայաստան: