Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի կոտրվածք եւ պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 7-ամյա աղջիկ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզել է, որ «Միցուբիշի Պաջեռո Իո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը նույն օրը, ժամը 19.10-ին, Նորագյուղ թաղամասի թիվ 15 տան դիմաց վրաերթի է ենթարկել երեխային:

Կատարվում է քննություն: