Սեպտեմբերի 17-ին, ժամը 16.00-ին, Երեւանի Ազատության պողոտայի եւ Ներսիսյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» եւ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «Տոյոտա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: