Н խումբ, 2-րդ տուր
21 հունիսի, Պորտ Եղիսաբեթ, Նելսոն Մանդելա Բեյ ստադիոն
Մրցավար` Հալիլ Ալ-Գամդի (Սաուդյան Արաբիա)
Գոնսալես, 75 (1:0)
Սաուդացի Հալիլ Ալ-Գամդիի խայտառակ մրցավարությունը դարձավ Չիլիի եւ Շվեյցարիայի հավաքականների հանդիպման ընթացքի որոշիչ գործոնը: Չհիմնավորված անթիվ դադարների ու զգուշացումների կուլմինացիան եղավ շվեյցարացի Բեհրամիի հեռացումը: 31-րդ րոպեին պայքարի մեջ Բեհրամին ձեռքով դիպավ Վիդալի դեմքին: Դրվագն անգամ դեղին քարտի չէր ձգում:
Թվային առավելությունը չիլիացիները գոլի վերածեցին միայն երկրորդ խաղակեսում: 75-րդ րոպեին Մարկ Գոնսալեսը բացեց հաշիվը: Պարադեսը ազատվեց դարպասապահից, փոխանցում կատարեց դարպասի ուղղությամբ եւ Գոնսալեսը գլխի հարվածով գրավեց դատարկ դարպասը: Չիլին հաղթեց նվազագույն հաշվով:
| H խումբ | Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ |
| Չիլի |
2 | 2 |
0 |
0 | 2-0 | 6 |
| Շվեյցարիա | 2 | 1 |
0 |
1 |
1-1 | 3 |
| Հոնդուրաս |
1 |
0 | 0 |
1 |
0-1 | 0 |
| Իսպանիա |
1 |
0 | 0 |
1 | 0-1 | 0 |



























