Իսպանիայի եւ Հոնդուրասի հավաքականների խաղով կավարտվի խմբային փուլի երկրորդ տուրը: Շվեյցարացիներից կրած սենսացիոն պարտությունից հետո Վիսենտե Դել Բոսկեի թիմին անհրաժեշտ է հաղթել երկու խաղում էլ, այն էլ խփած եւ բաց թողած գնդակների լավագույն տարբերությամբ: Չի բացառվում, որ հենց այդ ցուցանիշով կորոշվեն 1/8-րդ եզրափակիչի մասնակիցները H խմբից:
Հոնդուրասը Չիլիի հետ առաջին խաղում այնքան անօգնական տեսք ուներ, որ անհասկանալի է դառնում, թե ինչպես է այդ թիմը հայտնվել եզրափակիչ մրցաշարում:
Իսպանիան ու Հոնդուրասը մեկ անգամ են հանդիպել: 1982թ. աշխարհի առաջնությունում հոնդուրասցիները նշեցին նորամուտը եւ ոչ ոքի 1:1 ավարտեցին հանդիպումը իսպանացիների հետ: Այժմ նման արդյունքը ավելի մեծ շոկ կլինի, քան Ֆրանսիայի պարտությունը Մեքսիկայից, կամ հենց նույն Իսպանիայի պարտությունը Շվեյցարիայից:
Բուքմեյքերների կանխատեսումը. Իսպանիայի հաղթանակ` 1.10, ոչ ոքի` 8.20, Հոնդուրասի հաղթանակ` 20.50:



























