Աշխարհի ամենածանր սոխը կշռում է 8,5 կգ, հաղորդում է Metro-ն: Գինեսի ռեկորդների գրքում հայտնված բանջարեղնի աճեցման համար անգլիական Լեսթերշիր կոմսության այգեպան Թոնի Գլովերից մոտ պահանջվել է մոտ մեկ տարի:
Տղամարդը սոխն աճեցրել է ջերմոցում՝ մշտական խոնավության եւ ազոտով հագեցած օդի պայմաններում: Բացի այդ, վերջինս ջերմոցում հատուկ լամպեր է տեղադրել՝ արեւի լույսը նմանակերպելու նպատակով, հաղորդում է Lenta.ru-ն:
Գլովերը դեռ չի որոշել սոխի հետագա ճակատագիրը:
Նախորդ նմանատիպ ռեկորդը նույնպես պատկանել է Մեծ Բրիտանիայի բնակչին: 2012թ. Փիթեր Գլեյզբրուքին հաջողվել էր 8,2 կգ քաշով սոխ աճեցնել:




























