Հունիսի 21-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, մասնավորապես` քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների եւ խոսքի ազատության, հարցերին:
Հանդիպմանը մասնակցել են նաև Կոնգրեսի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանը, Ավետիս Ավագյանը եւ Վահան Փափազյանը:




























