Ամերիկյան ազդեցիկ Foreign Policy հանդեսը հրապարակել է «Աշխարհի վատթարագույն դուստրերի» (Worlds Worst Daughters) վարկանիշը, որտեղ ներկայացված են այն քաղաքական գործիչների դուստրերը, որոնց Արևմուտքում բռնապետեր են համարում։ Վարկանիշը, ըստ հանդեսի, գլխավորում է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ 37-ամյա Գյուլնարան։

Եզրակացությունը, թե Գյուլնարան «վատ աղջիկ է», Foreign Policy-ն անում է՝ ելնելով հետևյալ մտահանգումներից։ «Քարիմովան հայտնի է Եվրոպայում որպես էլիտար բարձրաշխարհիկ (առյուծուհի) տիկին և բարեգործ։ Նրան տեսել են Շերոն Սթոունի, Էլթոն Ջոնի, ինչպես նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ ընթացող միջոցառումներում։ Սակայն տանը Քարիմովային պատրաստում են որպես հոր իրավահաջորդի՝ դաժան բռնապետի։ Նա օգտագործել է հոր ազդեցությունը ֆինանսական ազդեցիկ ակտիվներ հավաքելու նպատակով։ Քարիմովայի հետ կապված խարդախության հետևանքներն ակնհայտ դարձան 2001 թվականին, երբ նա բաժանվեց իր ամուսնուց՝ Ուզբեկստանում հսկայական ակտիվներ ունեցող աֆղանա-ամերիկյան գործարարից, և երբ նա՝ խախտելով ամերիկյան դատարանի որոշումը, տարավ երեխաներին Միացյալ Նահանգներից։ Անհաջողակ նախկին ամուսնուն պատկանող Կոկա-Կոլայի լցման գործարանն անմիջապես փակվեց, իսկ նախկին ամուսնու 3 հարազատներ ձերբակալվեցին, մնացած 24-ը՝ զենքի ապառնալիքի ներքո վտարվեցին Աֆղանստան։ Քանի որ Քարիմովայի բիզնեսն ընդգրկում է Ուզբեկստանում թեյի գրեթե ողջ արտադրությունը, պարզվեց, որ նա 2001 թվականին դիմակավոր զինված մարդկանց ուղարկել է մրցակից ընկերություն՝ այն փակելու ու նրա ակտիվները վերացնելու նպատակով։ Վերջին տարիներին Քարիմովան սկսել է հատուկ ուշադրություն հատկացնել մեծ հույսեր ներշնչող իր երաժշտական կարիերիային։ Ուզբեկստանի MTB ալիքով 2006 թվականին, գործնականում մշտապես ցուցադրվում էր նրա GooGooSha (փաղաքշական անուն, որը նրան տվել է հայրը) տեսահոլովակը»։

Ինչպես նշում է REGNUM լրատվական գործակալությունը, վարկանիշի երկրորդ հորիզոնականը հանդեսը տրամադրել է Իրաքի մահապատժի ենթարկված նախագահ Սադդամ Հուսեյնի դուստր Ռաշադ Հուսեյնին։