Հայաստանի առաջին կամավորական ռազմական միավորման Հատուկ գունդը եղել է ՀՀ բանակի ստեղծման հիմքը: Այս մասին այսօր՝սեպտեմբերի 19-ին, Հատուկ գնդի ստեղծման 24-ամյա հոբելյանին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Հատուկ գնդի փոխհրամանատար Վահագն Չիբուխչյանը:
«Հատուկ գունդը ռազմական գործողություններ իրականացնելիս տվել է հերոս Ջիվան Աբրահամյանին: Կռվի ժամանակ մեր զինվորներից 5-6 հոգուն մեկ ավտոմատ էր հասնում, սակայն զիվորները անհամբերությամբ էին սպասում, երբ պետք է զենք հասներ, որ գնային մարտի դաշտ»,- պատմեց Վահագն Չիբուխչյանը։
Հատուկ գնդի փոխհրամանատար, գնդապետ Միքայել Ապրեսյանի խոսքով՝ Հատուկ գունդը ռազմական գործողություններ է կատարել Շահումյանի շրջանում՝«լուծել է իր հայրենիքի, ժողովրդի եւ Աստծո կողմից իր առջեւ դրված խնդիրները»:
«Հատուկ գունդը 1991թ կազմավորման ժամանակ ունեցել է 2750 զինվոր եւ նրանցից որեւիցե մեկը սահմանից փախուստի չի դիմել, իսկ մարտերի ընթացքում ունեցել ենք 174 զոհ», - Ապրեսյանը՝ ավելացնելով, որ իրենց գնդի 19 անդամ ստացել արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի։
Հատուկ գունդն այժմ համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ, ստեղծվել է Հատուկ գնդի վետերանների միություն:





























