Լիտվայում առաջիկայում Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքման ուժերի հրամանատարական կետ կտեղակայվի, հայտնել է լիտվական բանակի հրամանատար, գեներալ Յոնաս Ժուկասը:

«Սկզբունքային որոշում է կայացվել: Մանրամասն կառուցվածքը կպարզվի  Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի  եւ Բալթիկայի ու Լեհաստանի զինված ուժերի հրամանատարների հետ հարցի քննարկման ժամանակ», - նշել է նա, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ Ժուկասի՝ տվյալ շտաբային միավորումը, որը կարող է ձեւավորվել «արդեն այս տարի», գտնվելու է անմիջապես ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո:  «Հրամանատարական կետի գործառույթները կդառնան համատեղ զորավարժությունների կազմակերպումը Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի  դաշնակիցների ստորաբաժանումների հետ,  ռազմական աշխատանքի կապի պահպանումը ազգային շտաբերի եւ դաշինքի հրամանատարական շտաբերի հետ», - նշել է լիտվացի գեներալը: