Չինական Ֆուցզիան նահանգի սրճարաններից մեկում պայթյունի հետեւանքով 6 մարդ զոհվել, եւս 32-ը վիրավորվել է, հաղորդում են տեղական լրատվաիջոցները:

Միջադեպը տեղի է ունեցել Սյամին քաղաքի սրճարաններից մեկում: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է տեղական ժամանակով առավոտյան 11:29-ին: Պայթյունի հետեւանքով սրճարանը ամբողջությամբ ոչնչացվել է: Հիվանդանոց տեղափոխվածներից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառը գազի արտահոսքն է: Ներկա պահին պայթյունի վայրում աշխատում են փրկարարները: Զոհերի թիվը կարող է աճել: Նշվում է, որ տուժածների թվում է նաեւ 5 ամսական երեխա: