Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահներ Դմիտրի Մեդվեդեւն ու Բարաք Օբաման Վաշինգտոնում հունիսի 24-ին ծրագրում են առանձին հայտարարություններ անել Ղըրղզստանի վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն:
Պրիխոդկոն ասել է. «Մենք այժմ աշխատում ենք համատեղ հայտարարության վրա: Ցանկանում ենք ցուցադրել մեր ընդհանուր անհանգստությունը իրադարձությունների վերաբերյալ, եւ կաջակցենք համաձայնեցված միջազգային արձագանքին, որ հայտնել են ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՇՀԿ-ն, հարեւան պետությունները», հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով, այդ հայտարարությամբ երկու երկրների ղեկավարները ցանկանում են ուշադրություն հրավիրել ներկայիս ղըրղզական իշխանությունների պատասխանատվության վրա:
Ազգամիջյան բախումները ուզբեկների եւ ղըրղզների միջեւ Ղըրղզստանի հարավում սկսվել են հունիսի 11-ին: Տարբեր գնահատականներով՝ բախումների պատճառով տուժել է 1 մլն մարդ:
Պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 208 մարդ:



























