Պակիստանյան ծագմամբ ամերիկյան քաղաքացի Ֆայսալ Շահզադն իրեն մեղավոր է ճանաչել մայիսի 1-ին Նյու Յորքի Թայմս-սքվեր հրապարակում ահաբեկչության փորձի մեջ: Նա արել է այդ հայտարարությունը Նյու Յորքի շրջանային դատարանում, որտեղ տեղափոխվել էր՝ լսելու 10 կետից բաղկացած մեղադրական եզրակացությունը:
30-ամյա Շահզադը ձերբակալվել էր մայիսի 3-ին՝ Քենեդիի անվան օդանավակայանում, երբ փորձում էր ինքնաթիռով լքել ԱՄՆ-ի տարածքը:
Եթե Շահզադին մեղավոր ճանաչեն, նրան ցմահ ազատազրկում է սպառնում:



























