Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում` «Տաշկերտի գոմեր» կոչվող տարածքում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ճահճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները ցեխակույտից դուրս են բերել Դ. Ա.-ին պատկանող «Տոյոտա» մակնիշի 25 AD 555 համարանիշի ավտոմեքենան:





























