Ուկրաինայի, Լեհաստանի եւ Լիտվայի պաշտպանության նախարարները Վարշավայում համաձայնագիր են ստորագրել LITPOLUKRBRIG անվանմամբ մարտական համատեղ ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ։

Ուկրաինայից միասնական բրիգադում կընդգրկվեն ԶՈՒ 80-րդ առանձին օդամոբիլային բրիգադի մարտիկները։ Ուկրաինացի, լիտվացի եւ լեհ զինվորները կմասնակցեն համատեղ զորավարժությունների, ավելի ուշ՝ համատեղ գործողությունների, հայտնում է NEWSru.ua-ը։

Տեխնիկական փաստաթղթերը կմշակվեն երկու տարվա ընթացքում, այս ժամկետը լրանալու պահին բրիգադը պետք է ամբողջական պատրաստականության վիճակում լինի։

 «Այս համաձայնագրի ստորագրումը Նյուպորտում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին քննարկված ծրագրի մասն էր, որտեղ որոշում էր կայացվել Ուկրաինային օգնելու մասին»,- հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։