Չիլիի հավաքականի խաղացողի հետ բացառիկ հարցազրույցն արժի 14 հազար դոլար: Նման սակագին է մտցրել Չիլիի ֆուտբոլի ֆեդերացիան:

«Դա մեր քաղաքականությունն է բոլոր ԶԼՄ-ների նկատմամբ, եթե դուք այն հեռուստաընկերությունից չեք, որ աշխարհի առաջնության ցուցադրման իրավունքներ ունի: Դուք վճարում եք 14 հազար դոլար եւ հնարավորություն եք ունենում շփվել ֆուտբոլիստի հետ մեկ ժամ ասուլիսից հետո»«- հայտարարել է Չիլիի հավաքականի մամուլի խոսնակ Կլաուդիո Օլմեդոն, հաղորդում է GZT.ru-ն:

Առաջնության առաջին երկու խաղերում չիլիացիները երկու ահղթանակ են տարել: Առաջին փուլում 2:0 հաղթել են Հոնդուրասին, երկրորդ փուլում՝ Շվեյցարիային: Ամփոփիչ փուլում հարավամերիկացիները հանդիպելու են Իսպանիայի հավաքականի հետ: