Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ղափանցյան փողոցում` կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, բեռնատար ավտոմեքենան հարվածել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում գազատար խողովակն ընկել է «Երեւանշին» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 926 LU 68 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ` Գ. Դ. ծնվ. 1994թ.) վրա. տուժածներ չկան:

Մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանելը, հրշեջ փրկարարներն իրականացրել են հերթապահություն: