Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, լսելով Իրաքի Մոսուլ քաղաքում իսլամիստների կողմից պատանդ վերցված թուրք դիվանագետների ազատ արձակման մասին լուրը, կիսատ է թողել Բաքու կատարած այցը եւ վերադարձել է Թուրքիա։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Բաքու կատարած այցի ժամանակ լսելով թուրք դիվանագետների ազատ արձակման մասին լուրը, Twitter-ով գրություն է թողել եւ կիսատ թողելով Բաքու այցելությունը, վերադարձել Անկարա՝ դիմավորելու Թուրքիա վերադարձած թուրք դիվանագետներին։
Նշենք, որ Թուրքիայի կողմից հովանավորվող Իրաքում եւ Լեւանտում իսլամական պետության ահաբեկիչները հունիսի 11-ին Մոսուլ քաղաքում գտնվող թուրք դիվանագետներին եւ նրանց ընտանիքի անդամներին առեւանգել էին:





























