Պակիստանի հարավ-արեւմուտքում՝ Բելուջիստան նահանգում, կործանվել է երկրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը: Երկու օդաչուները վիրավորվել են:

DAWN պարբերականի տվյալներով՝ օդանավի կործանման պատճառը տեխնիկական անսարքություններն են եղել:

Ինքնաթիռը երկրի հյուսիսային Զիարատ շրջանում մարզական թռիչք է իրականացրել: Վիրավոր օդաչուները ուղղաթիռներով տեղափոխվել են ռազմական հոսպիտալ:

 «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հետաքննություն է սկվել, վթարի վայրում աշխատում է ոստիկանությունը: