Թուրք-սիրիական սահմանին մարտական հերթապահության կանգնած զինվորի պատռված տաբատը Թուրքիայում մեծ արձագանք է գտել։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Սիրիայում իսլամիստների կոտորածից դեպի Թուրքիայի սահման մոտեցող քուրդ գաղթականների վիճակը լուսանկարող «Դողան» գործակալության լուսանկարիչի օբյեկտիվում պատահականորեն հայտնվել է մի կադր, որտեղ սահմանին հերթապահություն իրականացնող թուրք զինվորի տաբատի հետեւի մասը պատռված է։

Այս լուսանկարը սոցկայքերում մեծ արձագանք է գտել, իսկ դրա հետ կապված «Ազգայնական շարժում» կուսակցության պատգամավոր Լյութֆու Թուրքանն ասել է. «Ուզում եմ, որ իրեն 400 մլն արժողությամբ օդանավ գնող նախագահը տեսնի թե երկրի զինվորն ինչ վիճակում է»։