Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը առաջին անգամ իր երեք ժառանգորդների հետ կմեկնի արտասահմանյան ուղեւորության: 2015թ. միապետուհին կմեկնի Մալթա, իսկ Նորին մեծությանը կուղեկցեն արքայազն Չարլզը, Ուիլյամը եւ Ջորջը, հաղորդում է The Daily Mail-ը:

Հոդվածում նաեւ ասվում է, որ «Պատմական ընտանեկան ճանապարհորդությունը» ծրագրվում է հաջորդ տարվա նոյեմբերին: Այդ ընթացքում Էղիսաբեթ 2-րդը, 2011թ.-ից ի վեր առաջին անգամ ներկա կգտնվի Բրիտանական համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարաների (CHOGM) հանդիպմանը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Հիշեցնենք, որ 2013թ. Շրի-Լանկայում կայացած CHOGM միջոցառմանը Եղիսաբեթ Երկրորդին ներկայացրել էր իր որդին՝ արքայազն Չարլզը:

Ինչպես հաղորդվում է, Նորին մեծությունը իր իրավասությունները փոխանցել է արքայազն Չարլզին՝ դրանով իսկ կրճատելով միջազգային ուղեւորությունների թիվը: