ԱՊՀ երկրների հետ ՌԴ-ի սահմանների սահմանազատման եւ նշագծման հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ւգոր Բրատչիկովը հայտարարել է. «Մենք Ուկրաինայի հետ սահմանների հետ կապված խնդիրներ չունենք, համապատասխան պայմանագրերը ստորագրվել են, սահմանը ամբողջապես սահմանազատվել է: Յուրաքանչյուր երկիր հստակ պատկերացում ունի՝ որտեղ է անցնում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանը», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
«Ինչ վերաբերում է սահմանին պատ կառուցելու ծրագրերին, ապա այդ հարցը պետք է ուղղել ուկրաինացի գործընկերներին՝ ինչպես եւ ինչու են նրանք մտադիր նման քայելր ձեռնարկել», - ընդգծել է Իգոր Բրատչիկովը:
Դիվանագետը նաեւ նշել է. «Խնդիրներ միշտ էլ կան, դրանք միշտ լուծվում են բանակցությունների ճանապարհով: Սահմանների հետ կապված ցանկացած հարց առավել հիվանդագին է: Երբ դուք ամառանոց եք կառուցում, հարեւանների հետ միշտ էլ խնդիրներ են ծագում, նույնիսկ եթե նրանց հետ լավ հարաբերությունների մեջ եք: Ուստի բանակցողի խնդիրը լուծումներ գտնելն են եւ բարի դրացի լինելը, այլ ոչ թե ինչ-որ պատ կառուցելը»:




























